ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ ելույթով՝ Ադրբեջանական ագրեսիաների և տարածքային հավակնությունների համատեքստում հնարավոր ագրեսիայի և այս իշխանությունների պայմաններում հնարավոր նոր լուրջ կորուստներ ունենալու մասին։ Իր ելույթում ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես ասաց․ «Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային հավակնությունների իրացմանը: Այդ հավակնությունները դրսևորվում են մի քանի մակարդակներում: