«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 19-ից Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովը կմնա առանց նախագահի: Պատճառն այն է, որ ԱԺ-ն մինչ օրս փաստացի չի կազմակերպել ԿԿՀ նախագահի ընտրությունը: Միաժամանակ իշխանության ներսում թեժ պայքար է այդ պաշտոնի համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԿԿՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայիս նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Թե նշվածներից ով կդառնա հանձնաժողովի նախագահ, քաղաքական իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն: Ի վերջո, Հայկուհի Հարությունյանի՞ն ՔՊ-ն ձայն կտա, թե՞ կնախընտրի Ալեն Սիմոնյանի խորհրդականին կամ ՔՊ-ական որեւէ պատգամավորի, որի մասով արդեն պլաններ կան: