Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին, ընդգծեց, որ պատմության ընթացքում հայ և հրեա ժողովուրդները կրել են բազմաթիվ տառապանքներ և ենթարկվել ցեղասպանության, սակայն իրենց հավատքի շնորհիվ կարողացել են դիմագրավել բոլոր տեսակի փորձությունները։