Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն: Տեղադրման աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով և տևելու են մոտ երկու ամիս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։ Ըստ Սեդրակյանի` մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Երևանում են: