Երևանում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մարզերում այսօր կեսօրից հետո, նոյեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։