«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շավարշ Գրիգորյանը 2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին, իսկ 2021թ. հոկտեմբերից մինչեւ 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը: Հավելենք նաեւ, որ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզում, «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թերեւս պաշտոնյայի հայրն է։ «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊ ընկերության հիմնադիրները եղել են Շավարշ Գրիգորյանը եւ նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: