«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցված կլինեն: