Երիտասարդը գողություն է արել 9 բնակարանից, 35 ավտոմեքենաից. ՔԿ

article-image

Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից մի շարք բնակարանային գողությունների, խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 27-ամյա երիտասարդի կողմից կատարված գողության մոտ երեք տասնյակ դեպք: Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. հունիս-հուլիս ամիսներին հիշյալ երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, վարձակալելու պատրվակով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար և այլ իրեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն