Ադրբեջանական սոցցանցերում տարածվում է այս լուսանկարը, որում երևում են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակը, այնտեղ մի քանի օրից անցկացվելիք «ռազմական շքերթի» մասնակիցները և ադրբեջանցի զինվորի ձեռքը, որը ցույց է տալիս պանթյուրքիստական ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։