Վերջին շրջանում թափառող շների խնդիրը դարձել էր շատ մտահոգիչ։ Խնդրի լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռևս փետրվար ամսին որոշել էր ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, որն էլ իր գործունեությունը սկսեց ծավալել մարտ ամսից։ ՀՈԱԿ-ի առջև դրված խնդիրներն են եղել թափառող կենդանիների հավաքումը, տեղափոխումը, նախնական զննումը, պատվաստումը և ստերջացումը։ Ստեղծվող կենտրոնը պետք է ունենար անասնաբուժական կլինիկա և կացարան։ Սակայն մինչ համայնքային կլինիկայի կառուցումը՝ ՀՈԱԿ-ն իր աշխատանքները սկսել էր ծավալել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայում։