«Հրապարակը» գրում է. «Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 1-ին արդեն ամանորյա քեֆի հարցով է զբաղված՝ 3 մլն 323 հազար դրամ է փոխանցել ՇԻՄԵԱ ՍՊԸ-ին, որ խնջույք կազմակերպի 200 հոգու համար։ Խնջույքը «մշակութային միջոցառում» են կոչել։ Պարտադիր պայման է սահմանվել, որ ռեստորանը լինի Նոր Նորք վարչական շրջանում, լինի վերանորոգված, բարձրակարգ։