«Հրապարակը» գրում է. «Տեւական ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով վերսկսել է կուսակցական հավաքները։ Այս շաբաթ գրեթե ամեն օր ՔՊ վարչության նիստ են արել: ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ արտառոց ոչինչ չկա` Արցախի խնդրով եւ տեւական ժամանակ կուսակցական հավաքներ չանելու պատճառով բազում խնդիրներ են կուտակվել, որոնք մեկ օրում հնարավոր չէր քննարկել եւ լուծումներ գտնել։ Իսկ մինչեւ Արցախի կորուստը իշխող ուժն ամենշաբաթյա ռեժիմով՝ երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին, վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր էր անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: