Մարտի 1-ի գիշերը, ժամը 2.40-ին, 911 ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ պայմաններում այրվել են աներոջ ավտոտնակում կայանված «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։