Անհայտ անձը կամ անձինք կրակել են Երևանի թիվ 83 մանկապարտեզի վրա ու վնասել պատուհանները։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Նշվում է, որ նոյեմբերի 1-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Անահիտ Կարապետյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր` հայտնաբերել է, որ մանկապարտեզի 2 պատուհանափեղկերը վնասվածեն կրակոցի հետևանքով: