Այո´, փաստ է, որ կապիտուլյանտի մեծագույն դավաճանություններից էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, բայց Ռուսաստանի գործունեությունն էլ (ավելի ճիշտ` անգործությունը) կոչվում է թիկունքից հարված Արցախի ժողովրդին: Այո´, փաստ է, որ Նիկոլը, որպես հայկական պետականության «ղեկավար», ցեղասպանական ագրեսիայի առջև բացարձակ անպաշտպան թողեց հայ ժողովրդի մի հատվածին: Սակայն պետք է նաև հստակ ասել, որ ՌԴ-ն ինքն է ձախողել իր խաղաղարար առաքելությունն Արցախում և կորուստը միայն Նիկոլի դավաճան գրպանը գցելով հարցը չի լուծվում: Ռուսաստանը բարոյական իրավունք չուներ նման կերպ վարվեր 44-օրյա պատերազմից հետո իրեն անվերապահ վստահած արցախահայության նկատմամբ: Ակնհայտ է, որ Հայաստանի «հեղափոխական» իշխանության վրա մաքրվում են տարածաշրջանի բոլոր «կոշիկների կեղտերը»: Որովհետև դա է նրանց իշխանության մնալու գինը: Նույնը նաև ԱՄՆ պարագայում է: