«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ՔՊ-ի 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ չնայած Ռուսաստանի սպառնալիք-նախազգուշացումներին։ Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ Հռոմի կանոնադրությունը վավերացրած յուրաքանչյուր երկիր պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա ժամանի տվյալ երկիր։