Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչի կողմից պաշտոնեական անփութություն ցուցաբերելու հետևանքով քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ 2023 թ. փետրվարի 2-ին Երևանի 45-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 16:45-ի սահմաններում, այցելելով Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված հայրիկի և պապիկի գերեզմանին, նկատել է, որ հայրիկի տապանաքարն ու գրատախտակը, ինչպես նաև պապիկի գերեզմանի ցուցանակը բացակայում են, իրենց գերեզմանատան տարածքում՝ գետնի վրա, գտնվել է չորս այլ տապանաքար և երկու իրեն անծանոթ տղամարդ, որոնք ցանկացել են խունկ վառել: