Արցախի Մարտունի քաղաքի խաղաղ բնակիչներից մեկը սպանվել է քաղաքի կենտրոնին Ադրբեջանի թիրախային հրետակոծության արդյունքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով սպանված քաղաքացու լուսանկարը։