Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, ունի 8 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Հայկ Մարտիրոսյանը 34-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 48-րդը, Հրանտ Մելքումյանը` 94-րդը, իսկ Կարեն Գրիգորյանը` 97-րդը: Հայկ Մարտիրոսյանը նախորդ ամսվա համեմատ վարկանիշային աղյուսակում առաջադիմել է 6 տեղով: