Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 6-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները, իսկ երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Սամվել Տեր-Սահակյանը: