Սրանք այնքան էժան են, որ չեն հասկանում մի բան․ ասում են՝ Անդրանիկ Թևանյանը Սորոսից փող է վերցրել, միգուցե վերցրել է, ես չեմ բացառում, Արամ Սիմոնյանը վերցրել է, հետո ասում են Հայկ Բաբուխանյանը, «Պողոս Պողոսյանը» և այլն, բոլորի անունները տալիս են։ Սորոսականությունը Սորոսից մի անգամ փող վերցնելով չէ, սորոսականությունը էություն է։ Նարեկ Մալյանը, ով այսօր քաղբանտարկյալ է և երկար տարիներ հակասորոսական պայքարի առաջամարտիկն է, շատ հստակ սահմանել է, և բոլորս էլ տեսել ենք, որ սորոսական լինելու համար պարտադիր չէ փող վերցնելը։ Ես դեպք եմ հիշում, որ Դանիել Իոաննիսյանը եկել է մեր գրասենյակ 2011 թվականից մինչև 2018 թվականը, և ասել է՝ արի գնանք Լարիսային գրանտի համար դիմենք։ Ես դրան միշտ դեմ եմ եղել, էն ժամանակ չկար սորոսականության լավ ու վատ կողմերը, բազմաթիվ նման դեպքեր եմ հիշում, բայց ես չեմ դիմել, կարող էի ես էլ դիմած լինել ինչ-որ մի պահի, բայց ես դրանով սորոսական դառնալո՞ւ էի, թե՞ չէ։ Հիմա Ստյոպա Սաֆարյանը, որը կարող է իր ողջ գերդաստանի արևով երդվել, որ Սորոսից փող չի վերցրել, բայց Սորոսից փող վերցնելն ու սորոսական լինելը տարբեր բաներ են»,- պատասխանեց Մալյանը