Վահե և Վիգեն Բադալյանները ՀՀ-ում զարգացնում են խաղամոլությունը. թիվը հատել է 5 տրիլիոնը. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարբերաբար ՀՀ ԱԺ-ում լսում ենք ինչ-որ օրենքների նախագծերի մասին, որոնք, իբրեւ թե, վերաբերում են խաղամոլությանը ու դրա դեմ պայքարին, սակայն ոլորտում իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում: Ամենավերջինը ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի ու Գեւորգ Պապոյանի՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որը ՔՊ-ի կողմից դրական եզրակացություն ստացավ: Նախագիծն էլ իրենից ենթադրում էր, որ եթե մինչ այս օրենքը թույլ էր տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ եւ դրա միջոցով խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլեւ ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց միջոցով, նախագիծն ընդունվելու դեպքում ամեն մարդ իր բաժին խաղադրույքի ու գույքի, գումարի տերն է լինելու: Կարճ ասած՝ յուրաքանչյուր խաղացող պիտի կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից: Իհարկե, գուցե լավ նախագիծ է, բայց այսպիսիք շատ են ընդունվել ՀՀ ԱԺ-ի կողմից. թղթի վրա խաղամոլությանը վերաբերող «թիթեռ են նկարել», իսկ իրական կյանքում Հայաստանում խաղամոլների թիվն աճել է հեղափոխական իշխանության տարիներին հեղափոխական տեմպերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն