Մախաչկալայի օդանավակայան ցուցարարների ներխուժման հետևանքով 20 մարդ է վիրավորվել, 60 մարդ ձերբակալվել է

article-image

Դաղստանի Մախաչկալայի օդանավակայանում ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և քաղաքացիական անձինք։ Ցույցի առիթ է դարձել Թել Ավիվից ժամանող Red Wings ավիաընկերության չվերթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորներից 10-ը հոսպիտալացվել են, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանում հավաքվել է մի քանի հարյուր մարդ՝ ի նշան բողոքի ընդդեմ պաղեստինաիսրայելական հակամարտության։ Ցուցարարները ճեղքել են ցանկապատն ու մտել թռիչքուղի, ինչպես նաև օդանավակայանի շենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն