Միջազգային կառույցները չեն ուզում լսել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ակնհայտ է, որ միջազգային կառույցներին ձեռնտու է Հայաստանում ունենալ անողնաշար, միջազգային և Հայաստանի դեպքում թշնամական շահեր սպասարկող մի կառավարիչ, որը Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը հակակոռուպցիոն դատարանի դիմաց է՝ իր աջակցությունը հայտնելու ամիսներ շարունակ անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։