«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ սեպտեմբերի 17-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ՔՊ-ականները մի կերպ կարողացան քաղաքապետի պաշտոնը օկուպացնել, այնուամենայնիվ, պարտությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների կոկորդին: Իշխանության ներսում քննարկում ու վերլուծում են պարտության պատճառները, նոր մեղավորներ փնտրում: