Պետական բյուջեի կատարումը շեղվել է պլանավորվածից շուրջ 270.8 մլրդ դրամով․ «ԼՈՒՅՍ»

article-image

Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագանալուց հետո, սեպտեմբերին կտրուկ դանդաղել է՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ և արդյունաբերության անկման տեմպի խորացմամբ։ Սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է ընդամենը 5.6%։ Ծառայությունների աճի տեմպի եռակի դանդաղումն իր հերթին հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով (կազմել է 4.6%), սակայն սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում տեղի ունեցող դեպքերը: Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումներն ավելի են խորացել և շարունակում են մտահոգիչ մնալ: Արդյունաբերության ոլորտում արդեն երկար ժամանակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, անկում է գրանցվում ինչպես հանքարդյունաբերությունում, այնպես էլ մշակող արդյունաբերությունում։ Այսպես, սեպտեմբերին արդյունաբերության ոլորտում գրանցվել է 4.3% անկում, իսկ մշակող արդյունաբերությունում, օգոստոսի տվյալներով, գրանցվել է շուրջ 9.4% անկում։ Այս իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, ինչը ապագայում կհանգեցնի տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն