«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների մի խումբ սոցիալական ծանր խնդիրների առջեւ է կանգնել։ Խոսքը հատկապես Արցախի ԱԺ պատգամավորների, նախարարների եւ բոլոր այն պաշտոնյաների մասին է, որոնք դե ֆակտո պահպանում են իրենց պաշտոններն ու կարգավիճակը, բայց չեն վարձատրվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է աշխատավարձ տալ եւ սառեցրել է Արցախի պետական հաստատություններին հատկացվելիք բյուջեն։ Մի կողմից, քաղաքական ֆակտորը՝ Արցախի պետական ինստիտուտները չլուծարելու հետ կապված, մյուս կողմից՝ պետական ոչ բավարար աջակցությունը, ծանր կացության առաջ են կանգնեցրել տեղահանվածներին։