Բանակցություններին անգամ առանց Ալիևի մասնակցելու էլ Փաշինյանը ստորագրում է հակահայկական փաստաթղթեր, ու հակահայկական որոշումներ են կայացվում: Այսօր՝ հոկտեմբորի 26-ին, ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ համոզմունք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ալիևը չբարեհաճեց ներկա գտնվել հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, և հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումներին: