Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհաքաղաքականությունն ինքնին բարդ երևույթ է, իսկ դրա շուրջ դատողություններ ու մեկնաբանություններ անելն առավել ևս, սակայն գեոպոլիտիկ այս քաոսի մեջ, որն այսօր առկա է արդի աշխարհում, հարկավոր է շատ զգույշ քայլեր կատարել, որպեսզի չվնասվի սեփական պետության շահերն ու չփչանան առանց այդ էլ փխրուն հարաբերությունները։ Ցավով պետք է փաստենք, որ հայաստանյան իրականությունն այսօր ապրում է իր աշխարհաքաղաքական գենեզիսի պատմական մինիմումը։ Եվ այդ ամենի պատճառը բացառապես ունի մեկ անուն՝ նիկոլ։ Արարած, ով 5 տարվա մեջ, հնարավոր բոլոր տարբերակներով քարուքանդ արեց, և այսօր էլ ոգևորված շարունակում է քանդել, 30 տարի կառուցածը (իրենց մեկնաբանությամբ՝ թալանի ու կոռուպցիայի էպոխայում)։