Ուսումնասիրելով նրա հայտարարագիրը՝ ուշագրավ տեղեկություններ ենք նկատում։ Այսպիսով, Նուարդ Վարդանյանը Երեւանի քաղաքապետարանից ստանում է 65 հազար դրամ գումար՝ որպես աշխատանքի վարձատրություն, սակայն նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ։ Ականջ ծամելու պատրաստակամությամբ հայտնի ավագանու ներկայացուցիչը հայտարարագրել է կրիպտոարժույթ, սակայն հստակ չափը չի մատնանշել, միայն հայտնի է, որ 65000 դրամ համայնքային բյուջեից վճարվող ավագանու անդամը տարեվերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 1 մլն դրամ։