Դեռ հունիսին էր հայտնի այս ամենը․ «Հրապարակ»

article-image

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանին երեկ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրեցին, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Այս նշանակումների մասին «Հրապարակը» գրել էր դեռեւս հունիսի 11-ին։ Մասնավորապես գրել էինք, որ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ ԲԴԽ-ում գրեթե բոլորը գիտեին, որ սա Դավիթ Խաչատուրյանի երազանքն է։ Նրա համար վճռաբեկում տեղ ազատեցին` Ելիզավետա Դանիելյանին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան, քանի որ եղբայրներից մեկը չէր կարող աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսը` Հակակոռուպցիոն դատարանում․ դա արդեն չափից դուրս ակնառու շահերի բախում կլիներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն