«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հաճախ է նախարարներին եւ տեղակալներին տարբեր որոշումներով ոլորտից ոլորտ տեղափոխում։ Նման մի օրինակ է նաեւ Տիգրան Գաբրիելյանի դեպքում։ 2022 թվականի հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալից նա դարձավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։