Դեռևս ամիսներ առաջ եվրոպական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր մի թեզ, ըստ որի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն պետք է դառնա «ռեգիոնալիզմը»: Այս հնարքով նա փորձեց, մի կողմից, սվաղել խոշոր գեոպոլիտիկ խաղացողների ոտքի տակ ընկնելու փաստը, մյուս կողմից՝ լեգիտիմ փաթեթավորում ստեղծել Անկարայի հետ անթաքույց սիրախաղի համար: