Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և ցեղասպանության իրականացումը բազմաթիվ զոհերից բացի, նաև, արցախցիների բռնի տեղահանմանը հագեցրեց։ Պաշտպանության բանակը, որը հայկական բանակի ամենամարտունակ միավորն էր և իր մեջ կրում էր հայկական բանակի բառքն ու ավանդական խորհրդանիշները՝ պատվո մարտ մղեց։ ՊԲ-ն ենթարկվեց թշնամու ինտենսիվ հրթիռահրետանային և ավիացիոն կրակին, ապա հիմնական ուղղություններով թշնամու հատուկ կազմավորած գրոհային ստորաբաժանումների հարձակմանը։ Արցախի 9 ամսյա շրջափակումը, հյուծումը, մատակարարումների ամբողջական բացակայությունը, Հայաստանի իշխանությունների հայտարարությունը ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, որը թշնամություն էր սեփական ժողովրդի նկատմամբ, բերեց աղետալի վերջաբանի։ Պատերազմական գործողությունների ամենաթեժ պահին ՀՀ իշխանությունների անգործությունն ու չմիջամտելու մասին հայտարարությունները, ըստ էության «կանաչ լույս վառեցին» թշնամու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։