Թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու և կանեփ աճեցնելու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին Գեղադիր գյուղում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն գյուղի 36-ամյա մի բնակչի: Տղամարդը հայտնել է, որ տանն ունի կանեփի չորացված, մանրացված զանգված, իսկ բակում աճեցնում է կանեփ: