Իշխանությունների հերթական ֆարսը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունները որոշել են դատավորների հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես վարվեցին կարիքավորների հետ, երբ 2-3 հազար դրամով բարձրացրին թոշակը, իսկ նպաստները կտրեցին։ Դատավորների պարագայում խոսքը հավելավճարների մասին է։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջին ատյանի եւ վարչական դատարանի դատավորների համար հավելավճար է սահմանվել պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով։ Առաջին հայացքից թվում է, թե սա դատավորների աշխատավարձի 60 տոկոս բարձրացում է, սակայն մեկ այլ փոփոխությամբ սահմանվել է, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին աշխատելու դեպքում դատավորներին հավելավճար չեն տալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն