Արդարադատության նախարարությունը 2 դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը վարույթ է ընդունել։ ԲԴԽ-ում հոկտեմբերի 31-ին կքննվեն Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի եւ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի դեմ հարուցված կարգապահական վարույթները։