Հայ առաքելական եկեղեցին հոկտեմբերի 21-ին կնշի Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների հիշատակի տոնը, տեղեկացնում է Qahana.am-ը։ Ս. Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Ս. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` վաճառել էր իր ունեցվածքը, գումարը բաժանել աղքատներին, դարձել Քրիստոսի հետևորդ: