ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած երեկվա իրադարձությունների մասնակիցներին կոչ արեց որևէ դեպքում գործիք չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձևավորած օրակարգի՝ սևերի ու սպիտակների կործանարար թեզի տարածման հարցում: Այսօր՝ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հենրիխ Դանիելյանը հայտարարեց, որ ակնհայտ է, թե որ շրջանակներն են կազմակերպել երեկվա գործողություններն ու այդպիսով արցախցիներին միջոց դարձրել իրենց պառակտիչ նպատակներն իրականացնելու հարցում: