ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը, այսօր տեղի ունեցած «ՀՀ դեմ ահագնացող մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ելքերի մասին» խորագիրը կրող ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ՀՀ ներկա իշխանությունները ո՛չ միայն չեն իրականացրել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ իրենց ծրագրում ներկայացված կետերը, այլև վարել են դրա ճիշտ հակառակ քաղաքականությունը: ՀՀ իշխանությունների այս գործողությունները Զաքարյանը գնահատեց «արկածախնդրություն»՝ շեշտելով, որ դա ուղիղ սպառնալիք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: