ՀՀ կառավարության կողմից անվտանգության ու արտաքին քաղաքականության լիարժեք տապալումն ու Արցախի կորուստն ուղիղ սպառնում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ապագային, ֆիզիկական ու բարոյահոգեբանական անվտանգությանը։ Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «ՀՀ դեմ ահագնացող մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ելքերի մասին» խորագիրը կրող ասուլիսին հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ դրանում միայն մեկ մեղավոր կա: