ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզեր․ շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հոկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։