SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Աշոտ Ս.-ից, ով հայտնում է, որ Ապարան քաղաքի Ա. Հարությունյան 1 տանից անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի գողություն են կատարել: