Երևանի փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ»

article-image

Երեւանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանին առաջադրված մեղադրանքի քննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մեղադրանքը կապված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գնման գործընթացի հետ, երբ նա զբաղեցնում էր ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնը եւ պատասխանատու էր գնման գործընթացի համար։ Կառավարությունը, ըստ մեղադրանքի, նախարարությանը հատկացրել է 2 միլիարդ 380 մլն դրամ, ապա՝ հավելյալ 270 մլն դրամ՝ տուն-ինտերնատի տարեցներին եւ այլ անապահովներին բնակարաններով ապահովելու համար։ Ենթադրվում է, որ Մաչյանն այս գործընթացում է լիազորությունները չարաշահել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն