Երեկ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը մամուլին բացատրել էր, թե ինչու է ամուսնուն օգնական նշանակել` ասելով, որ նա հասարակական հիմունքներով է աշխատում, այսինքն` առանց աշխատավարձի: Իսկ նշանակել է, քանի որ Գյումրիում է ապրում, ամուսինն է մեքենայով աշխատանքի բերում-տանում, օգնականի կարգավիճակը թույլ է տալիս նրան՝ մտնել ԱԺ տարածք եւ իրեն սպասել աշխատասենյակում։