Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 11-ի մոտակայքում, Հացիկ գյուղի 51-ամյա և 49-ամյա երկու բնակիչ գողացել են Մյասնիկյան գյուղի մի բնակչի երկու գառները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։