Փաշինյանի ստրասբուրգյան ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի կյանքն ու պատիվը: Նիկոլն այս ամենն արեց բարձր վարպետությամբ, և սա ասում եմ առանց հեգնանքի. արտիստիզմ, էմոցիաներ, ներկա հանդիսատեսի համար թիրախային բառապաշար, տեխնիկապես անթերի: