«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Հանրապետություն» կուսակցություն-ՔՊ բանակցություններն ավարտվել են, պաշտոնները՝ բաժանվել: Տեւական փնտրտուքից հետո գտել են նաեւ Դավթաշենի թաղապետի թեկնածուին` կնշանակվի Արամ Սարգսյանի կուսակից, տնտեսագետ Ալբերտ Հովասափյանը, ում մասին շատ տեղեկություններ չկան, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեկ-երկու գրառման։ Մեզ ասացին, որ Հովասափյանը տարբեր տարիներին կուսակցության նախընտրական շտաբն է ղեկավարել, համակարգել ընտրական գործընթացները։