Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներին նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ: