«Դատավարությունից հետո ոչ մի նորություն չունենք հայրիկից։ Դատավարությունից մեկ օր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հեռախոսազրույց ենք ունեցել իր հետ։ Նա անհանգիստ էր, մեզանից էր հարցնում, թե հիմա որտեղ ենք, ասաց, որ դատավարություն պետք է լինի, այդքանը»,- ասել է Ծովինար Խաչատրյանը։ Նա ասել է, որ իրենք շարունակում են տարբեր կառույցների դիմել․ «Առայժմ որեւէ մարմնից զանգ կամ լուր չենք ստացել։ Մենք շարունակում ենք դիմել տարբեր կառույցների։ Բոլոր մարմիններն էլ զբաղվում են իր հարցով, բայց դեռ ոչ մի արդյունք չկա»։